Անցնել բովանդակությանը
AUTOSALON.AM

Օգտագործման պայմաններ

 1. Ընդհանուր դրույթներ


Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Autosalon.am կայքի այսուհետ՝ «Autosalon.am», «Կայք» և Կայքն այցելող կամ դրա ծառայություններից օգտվող անձի այսուհետ՝ «Օգտատեր» կամ միջև հարաբերությունները։

Կայքն այցելելով, դրա բովանդակությունից օգտվելով կամ Կայքի միջոցով հարցում ուղարկելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել և համաձայն եք սույն Օգտագործման պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը։

Եթե համաձայն չեք սույն պայմաններից որևէ մեկին, խնդրում ենք չօգտագործել Կայքի համապատասխան ծառայությունները և հարցման ձևերը։

Սույն պայմանները կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։


 2. Կայքի օպերատորը


Կայքի օպերատորն է՝

Անվանում՝ «ՎԵԼՏՐՈ» ՍՊԸ ՀՎՀՀ 01102508

Գրանցման հասցե՝ ՀՀ  ԵՐԵՎԱՆ, ՆԱՆՍԵՆԻ Փ. Շ 18 Բն. 5

Էլեկտրոնային փոստ՝ info@autosalon.am

Կայք՝ www.autosalon.am


3. Autosalon.am-ի գործունեությունը


Autosalon.am-ը ավտոմեքենաների և դրանց հետ կապված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական և համագործակցային առցանց հարթակ է։

Կայքը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը՝

* ծանոթանալու ավտոմեքենաների մոդելներին և տեխնիկական տվյալներին,

* դիտելու ավտոմեքենաների լուսանկարները և ներկայացված գները,

* համեմատելու տարբեր ավտոմեքենաներ,

* դիտելու գործընկերների և հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը,

* ուղարկելու ավտոմեքենայի առաջարկ ստանալու հարցում,

* համաձայնության դեպքում ստանալու ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության առաջարկներ։

Autosalon.am-ը կարող է Օգտատիրոջ հարցումը փոխանցել համապատասխան ավտոսրահներին, ավտոմեքենա ներմուծող կազմակերպություններին, բանկերին, վարկային կամ լիզինգային կազմակերպություններին և ապահովագրական ընկերություններին՝ միայն Օգտատիրոջ համաձայնությամբ և Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմաններով։


 4. Autosalon.am-ի իրավական կարգավիճակը


Եթե Կայքում ուղղակիորեն այլ բան նշված չէ, Autosalon.am-ը՝

* ավտոմեքենա վաճառող կամ ներմուծող չէ,

* բանկ, վարկային կամ լիզինգային կազմակերպություն չէ,

* ապահովագրական ընկերություն կամ գործակալ չէ,

* չի տրամադրում վարկ, լիզինգ կամ ապահովագրություն,

* չի հանդիսանում Օգտատիրոջ և գործընկեր կազմակերպության միջև կնքվող պայմանագրի կողմ։

Autosalon.am-ի հիմնական գործառույթը Օգտատիրոջ և համապատասխան գործընկեր կազմակերպությունների միջև կապի ապահովումն ու տեղեկատվության փոխանակման կազմակերպումն է։ Ավտոմեքենայի վաճառքի, ներմուծման, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության պայմանագիրը կնքվում է անմիջապես Օգտատիրոջ և համապատասխան գործընկեր կազմակերպության միջև։

Autosalon.am-ը կարող է գործընկեր կազմակերպություններից ստանալ ծառայության վճար, գովազդային վճար, միջնորդավճար կամ այլ հատուցում։ Նման վճարի առկայությունը Autosalon.am-ին չի դարձնում ավտոմեքենայի վաճառող, վարկատու, լիզինգատու կամ ապահովագրող։


5. Կայքում ներկայացված տեղեկատվությունը


Autosalon.am-ը ձգտում է Կայքում ներկայացնել հնարավորինս ճշգրիտ և արդիական տեղեկատվություն։

Միաժամանակ ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել արտադրողների, պաշտոնական ներկայացուցիչների, ավտոսրահների, ներմուծողների կամ այլ հանրամատչելի աղբյուրների կողմից։

Կայքում կարող են ներկայացվել՝

* ավտոմեքենայի ապրանքանիշը և մոդելը,

* արտադրության տարեթիվը և սերունդը,

* համալրվածությունը,

* տեխնիկական բնութագրերը,

* շարժիչի, փոխանցման տուփի և վառելիքի տեսակը,

* հզորությունը,

* գույնը,

* երաշխիքի պայմանների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

* լուսանկարներ և տեսանյութեր,

* կողմնորոշիչ կամ միջին շուկայական գներ,

* հասանելիության վերաբերյալ տեղեկություններ։

Արտադրողը կամ գործընկերը կարող է առանց նախնական ծանուցման փոփոխել ավտոմեքենայի արտաքին տեսքը, տեխնիկական բնութագրերը, համալրվածությունը, գույնը, երաշխիքի պայմանները, հասանելիությունը կամ գինը։

Կայքում ներկայացված լուսանկարները կարող են լինել ցուցադրական։ Իրական ավտոմեքենայի գույնը, տեսքը կամ համալրվածությունը կարող են տարբերվել նկարներում ցուցադրված տարբերակից։

Վերջնական տվյալները պետք է ճշտվեն համապատասխան ավտոսրահից, ներմուծողից կամ այլ գործընկեր կազմակերպությունից՝ մինչև որևէ պայմանագիր կնքելը կամ վճարում կատարելը։


6. Գները և առաջարկները


Եթե Կայքում ուղղակիորեն այլ բան նշված չէ, ներկայացված գները՝

* տեղեկատվական և կողմնորոշիչ բնույթ ունեն,

* կարող են լինել միջին շուկայական կամ գործընկերոջ տրամադրած գներ,

* կարող են փոփոխվել առանց նախնական ծանուցման,

* կարող են չներառել մաքսային, գրանցման, առաքման, ապահովագրության, լրացուցիչ սարքավորումների կամ այլ ծախսերը։

Արտարժույթով ներկայացված գների դրամային համարժեքը կարող է փոփոխվել փոխարժեքի տատանումների հետևանքով։

Ավտոմեքենայի վերջնական գինը, վճարման եղանակը, կանխավճարը, առաքման ժամկետը, երաշխիքը, համալրվածությունը և գործարքի մյուս պայմանները որոշում է համապատասխան վաճառողը կամ ներմուծողը։

Եթե առաջարկի էջում ուղղակիորեն այլ բան նշված չէ, Կայքում ներկայացված ավտոմեքենաների, գների և այլ ծառայությունների մասին տեղեկատվությունը հրապարակային օֆերտա կամ պայմանագիր կնքելու պարտադիր առաջարկ չէ։ Այն հանդիսանում է առաջարկ ստանալու կամ բանակցություններ սկսելու հրավեր։

Կայքի միջոցով հարցում ուղարկելը չի նշանակում, որ ավտոմեքենան ամրագրված է, գործարքը հաստատված է կամ համապատասխան գործընկերը պարտավոր է պայմանագիր կնքել Օգտատիրոջ հետ։


7. «Միջին շուկայական գին» և «Լավագույն առաջարկ»


«Միջին շուկայական գին» նշումը կարող է հաշվարկվել Կայքին հասանելի տվյալների, գործընկերների առաջարկների կամ շուկայի ուսումնասիրության հիման վրա։

Այն գնահատական է և չի նշանակում, որ տվյալ ավտոմեքենան պարտադիր վաճառվում է հենց այդ գնով։

«Ստանալ լավագույն առաջարկը» կամ համանման ձևակերպումը նշանակում է, որ Autosalon.am-ը փորձում է Օգտատիրոջ հարցումը փոխանցել համապատասխան գործընկերներին և ստանալ առկա առաջարկներ։

Այն չի երաշխավորում, որ՝

* ստացված առաջարկը շուկայում հնարավոր ամենացածր գինն է,

* բոլոր վաճառողների առաջարկները ներառվել են,

* համապատասխան ավտոմեքենան առկա է,

* գործընկերը պարտավոր է պահպանել առաջարկը անսահմանափակ ժամկետով։

Օգտատերը պետք է ինքնուրույն գնահատի և համեմատի ստացված առաջարկներն ու դրանց պայմանները։


8. Հատուկ առաջարկներ


«Հատուկ առաջարկ», «Թեժ առաջարկ» կամ այլ առանձնացված նշումով ներկայացված առաջարկը կարող է տրամադրված լինել կոնկրետ գործընկեր ավտոսրահի կամ ներմուծողի կողմից։

Նման առաջարկի վերջնական գինը, հասանելիությունը, գործողության ժամկետը, քանակական սահմանափակումները և այլ պայմանները սահմանում է տվյալ գործընկերը։

Autosalon.am-ը կարող է ցանկացած պահի հեռացնել կամ փոփոխել ժամկետանց, սպառված կամ ոչ ճշգրիտ առաջարկը։

Հատուկ առաջարկի էջից հարցում ուղարկելու դեպքում Օգտատիրոջ տվյալները կարող են փոխանցվել տվյալ առաջարկը ներկայացնող գործընկերոջը՝ Օգտատիրոջ համաձայնության հիման վրա։


 9. Ֆինանսավորման առաջարկներ


Autosalon.am-ի միջոցով ներկայացվող վարկային  տեղեկությունները կրում են նախնական և տեղեկատվական բնույթ։

Կայքում ներկայացված տոկոսադրույքը, կանխավճարը, ամսական վճարը, ժամկետը կամ այլ հաշվարկը կարող է լինել օրինակելի և տարբերվել վերջնական առաջարկից։

Վարկավորման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է համապատասխան բանկը, վարկային կամ վարկային կազմակերպությունը՝ Օգտատիրոջ վճարունակության, վարկային պատմության, ներկայացված փաստաթղթերի և տվյալ կազմակերպության ներքին կանոնների հիման վրա։

Կայքում հարցում ուղարկելը՝

* վարկի  հայտի հաստատում չէ,

* չի երաշխավորում ֆինանսավորման տրամադրումը,

* չի պարտադրում որևէ ֆինանսական կազմակերպության պայմանագիր կնքել,

* չի հանդիսանում անհատական ֆինանսական խորհրդատվություն։


Օգտատերը պարտավոր է մինչև ֆինանսավորման պայմանագիր կնքելը ծանոթանալ անվանական և փաստացի տոկոսադրույքներին, բոլոր վճարներին, տույժերին, ապահովման միջոցներին և պայմանագրի մյուս դրույթներին։


 10. Ապահովագրական առաջարկներ


Կայքում ներկայացված ապահովագրական տեղեկությունները կրում են ընդհանուր և տեղեկատվական բնույթ։

Ապահովագրության վերջնական արժեքը, ծածկույթը, բացառությունները, հատուցման պայմանները և մյուս դրույթները սահմանվում են համապատասխան ապահովագրական ընկերության կողմից։

Autosalon.am-ը չի ընդունում ապահովագրական ռիսկեր, չի որոշում ապահովագրական հատուցման չափը և պատասխանատվություն չի կրում ապահովագրական ընկերության որոշումների համար։

Օգտատերը պարտավոր է մինչև ապահովագրության պայմանագիր կնքելը ծանոթանալ ապահովագրության ամբողջական պայմաններին։


11. Անձնական տվյալների մշակում և փոխանցում


Autosalon.am-ը մշակում և փոխանցում է Օգտատիրոջ անձնական տվյալները Գաղտնիության քաղաքականության և Օգտատիրոջ տրամադրած համաձայնության համաձայն։

Կախված Օգտատիրոջ ընտրած ծառայությունից՝ տվյալները կարող են փոխանցվել՝

* գործընկեր ավտոսրահներին,

* ավտոմեքենա ներմուծող կազմակերպություններին,

* բանկերին,

* վարկային կամ լիզինգային կազմակերպություններին,

* ապահովագրական ընկերություններին։

Տվյալների փոխանցումը կատարվում է համապատասխան առաջարկ ստանալու և Օգտատիրոջ հետ կապ հաստատելու նպատակով։

Autosalon.am-ը չի վաճառում Օգտատերերի անձնական տվյալները։ Անձնական տվյալները գործընկերներին փոխանցվում են միայն Օգտատիրոջ համաձայնությամբ, նրա հարցումը կատարելու և համապատասխան ծառայություն կամ առաջարկ ներկայացնելու նպատակով։

Անձնական տվյալների մշակման, փոխանցման, պահպանման և Օգտատիրոջ իրավունքների ամբողջական պայմանները սահմանված են Կայքի Գաղտնիության քաղաքականությունում։


12. Օգտատիրոջ պարտականությունները


Կայքից օգտվելիս Օգտատերը պարտավոր է՝

* տրամադրել ճշգրիտ, ամբողջական և արդիական տվյալներ,

* տրամադրել միայն իրեն պատկանող կամ օրինական հիմքով օգտագործվող կոնտակտային տվյալներ,

* չներկայանալ այլ անձի անունից՝ առանց համապատասխան լիազորության,

* չուղարկել կեղծ, խաբուսիկ կամ փորձնական հարցումներ,

* չխախտել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,

* չօգտագործել Կայքը անօրինական նպատակներով,

* մինչև գործարք կատարելը ինքնուրույն ստուգել ավտոմեքենայի և գործընկերոջ վերաբերյալ էական տեղեկությունները։

Օգտատերը պատասխանատու է իր կողմից տրամադրված տվյալների ճշգրտության և դրանք տրամադրելու իրավաչափության համար։

Եթե Օգտատերը տրամադրում է երրորդ անձի տվյալներ, նա հաստատում է, որ ունի դրանք տրամադրելու և մշակելու համար անհրաժեշտ իրավական հիմք կամ համաձայնություն։


13. Արգելված գործողություններ


Արգելվում է՝

* Կայքի աշխատանքը խաթարելու կամ անվտանգության համակարգերը շրջանցելու փորձը,

* վնասաբեր ծրագրերի, կոդերի կամ ֆայլերի տարածումը,

* Կայքի նկատմամբ չարտոնված մուտքի փորձը,

* Կայքի բովանդակության զանգվածային ինքնաշխատ հավաքումը կամ պատճենումը,

* տվյալների բազաների ամբողջական կամ էական մասի արտահանումը,

* Կայքի բովանդակության օգտագործումը այլ մրցակցային տվյալների բազա կամ ծառայություն ստեղծելու համար,

* Կայքի ձևերի միջոցով գովազդ, սպամ կամ անօրինական նյութեր ուղարկելը,

* Autosalon.am անվան, ապրանքային նշանի կամ բովանդակության ապակողմնորոշիչ օգտագործումը,

* այլ օգտատերերի կամ գործընկերների տվյալների անօրինական հավաքումը կամ օգտագործումը։

Autosalon.am-ն իրավունք ունի սահմանափակել Կայքի հասանելիությունը, եթե հայտնաբերվում է սույն պայմանների խախտում, անվտանգության սպառնալիք կամ Կայքի հնարավոր չարաշահում։


14. Մտավոր սեփականության իրավունքներ


Կայքի կառուցվածքը, դիզայնը, տեքստերը, տվյալների բազաները, դասակարգումները, ծրագրային բաղադրիչները և Autosalon.am-ին պատկանող այլ բովանդակությունը պաշտպանվում են մտավոր սեփականության վերաբերյալ կիրառելի օրենսդրությամբ։

Կայքում ներկայացված ավտոմեքենաների ապրանքային նշանները, անվանումները, տարբերանշանները և որոշ լուսանկարներ կարող են պատկանել համապատասխան արտադրողներին, ներկայացուցիչներին կամ գործընկերներին։

Դրանց ներկայացումը Կայքում չի նշանակում, որ Օգտատիրոջը փոխանցվում է դրանց օգտագործման որևէ իրավունք։

Առանց համապատասխան իրավատիրոջ նախնական թույլտվության արգելվում է Կայքի բովանդակությունը վերարտադրել, տարածել, վաճառել, վերամշակել կամ օգտագործել առևտրային նպատակներով, բացառությամբ օրենքով թույլատրված դեպքերի։

Օգտատերը կարող է Կայքի էջերի հղումները տարածել անձնական և ոչ ապակողմնորոշիչ նպատակներով։


15. Երրորդ կողմերի կայքեր և ծառայություններ


Կայքը կարող է պարունակել գործընկերների կամ այլ երրորդ կողմերի կայքերի հղումներ։

Autosalon.am-ը չի վերահսկում երրորդ կողմերի կայքերը և պատասխանատվություն չի կրում դրանց՝

* բովանդակության,

* հասանելիության,

* անվտանգության,

* գաղտնիության քաղաքականության,

* ապրանքների կամ ծառայությունների,

* գործողությունների կամ անգործության համար։

Երրորդ կողմի կայք անցնելուց կամ տվյալներ տրամադրելուց առաջ Օգտատերը պետք է ծանոթանա տվյալ կայքի պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը։


16. Կայքի հասանելիությունը


Autosalon.am-ը ձգտում է ապահովել Կայքի անխափան և անվտանգ աշխատանքը, սակայն չի երաշխավորում, որ Կայքը մշտապես հասանելի կլինի կամ կաշխատի առանց տեխնիկական սխալների։

Կայքի կամ դրա առանձին գործառույթների հասանելիությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել՝

* տեխնիկական սպասարկման,

* համակարգի թարմացման,

* անվտանգության միջոցառումների,

* հոսթինգի կամ կապի խափանման,

* Autosalon.am-ի վերահսկողությունից դուրս այլ հանգամանքների պատճառով։

Autosalon.am-ն իրավունք ունի փոփոխել, ժամանակավորապես դադարեցնել կամ հեռացնել Կայքի որևէ գործառույթ կամ բովանդակություն։


17. Պատասխանատվության սահմանները


Կիրառելի օրենսդրությամբ թույլատրված սահմաններում Autosalon.am-ը պատասխանատվություն չի կրում՝

* գործընկերոջ տրամադրած ոչ ճշգրիտ կամ ժամկետանց տեղեկության,

* ավտոմեքենայի գնի, առկայության կամ համալրվածության փոփոխության,

* ավտոմեքենայի փաստացի վիճակի կամ որակի,

* գործընկերոջ գործողության կամ անգործության,

* վաճառքի, առաքման, երաշխիքի կամ վերադարձի պայմանների,

* վարկի, լիզինգի կամ ապահովագրության մերժման,

* ֆինանսական կամ ապահովագրական կազմակերպության սահմանած պայմանների,

* Օգտատիրոջ և գործընկերոջ միջև առաջացած վեճերի,

* երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների աշխատանքի,

* Օգտատիրոջ կողմից Կայքում ներկայացված տեղեկատվության հիման վրա ընդունված որոշումների համար։

Autosalon.am-ը պատասխանատվություն է կրում միայն իր կողմից անմիջականորեն մատուցվող ծառայությունների և իր մեղքով պատճառված վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու սահմաններում։

Սույն պայմանների որևէ դրույթ չի սահմանափակում Օգտատիրոջ այն իրավունքները, որոնք օրենքով չեն կարող սահմանափակվել կամ բացառվել պայմանագրով։


18. Օգտատիրոջ և գործընկերոջ միջև վեճերը


Ավտոմեքենայի վաճառքի, ներմուծման, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության պայմանագրից բխող պահանջները Օգտատերը ներկայացնում է համապատասխան պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությանը։

Autosalon.am-ը կարող է իր հայեցողությամբ աջակցել կողմերի միջև հաղորդակցությանը, սակայն պարտավոր չէ հանդես գալ որպես դատավոր, արբիտր կամ կողմերից որևէ մեկի ներկայացուցիչ։

Autosalon.am-ին ուղարկված բողոքում խորհուրդ է տրվում նշել՝

* Օգտատիրոջ անունը և կոնտակտային տվյալները,

* գործընկեր կազմակերպության անվանումը,

* հարցման ամսաթիվը,

* խնդրի հակիրճ նկարագրությունը,

* պահանջը հիմնավորող տեղեկությունները։


19. Անչափահասների կողմից Կայքի օգտագործումը


Կայքի ընդհանուր տեղեկատվական բովանդակությունը կարող է դիտվել առանց գրանցման։

Ավտոմեքենայի գնման, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության հարցում կարող է ուղարկել 18 տարին լրացած և համապատասխան գործարք կատարելու իրավունակություն ունեցող անձը։

Անչափահասի անունից հարցումը կարող է ներկայացնել նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը։


20. Պայմանների փոփոխությունները


Autosalon.am-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Օգտագործման պայմանները՝ Կայքի ծառայությունների, գործառույթների կամ օրենսդրական պահանջների փոփոխությանը համապատասխան։

Թարմացված տարբերակը հրապարակվում է այս էջում՝ նշելով վերջին թարմացման ամսաթիվը։

Էական փոփոխությունների դեպքում Կայքում կարող է հրապարակվել լրացուցիչ ծանուցում կամ Օգտատիրոջից կարող է պահանջվել պայմանների նոր տարբերակի ընդունում։

Պայմանների փոփոխությունից հետո Կայքի շարունակական օգտագործումը համարվում է նոր պայմաններին համաձայնություն՝ օրենքով թույլատրված սահմաններում։


21. Կիրառելի օրենսդրությունը և վեճերի լուծումը


Սույն Օգտագործման պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Autosalon.am-ի և Օգտատիրոջ միջև առաջացած վեճերը կողմերը փորձում են լուծել բանակցությունների և գրավոր հաղորդակցության միջոցով։

Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանում՝ օրենքով սահմանված կարգով։


22. Կապ մեզ հետ

Սույն Օգտագործման պայմանների, Կայքի աշխատանքի կամ ներկայացված տեղեկատվության վերաբերյալ հարցերի և բողոքների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

Էլեկտրոնային փոստ՝ info@autosalon.am

Կայք՝ www.autosalon.am


Ի՞նչ է Trade-In-ը և ինչպես է այն աշխատում
17 սեպտեմբերի 2026 · 1 րոպե ընթերցում

Ի՞նչ է Trade-In-ը և ինչպես է այն աշխատում

Trade-In-ը հարմար ծառայություն է, որը թույլ է տալիս հին ավտոմեքենան հանձնել ավտոսրահին և դրա արժեքը օգտագործել նոր կամ այլ մեքենա գնելու համար։

Ինչպես գրանցել ավտոմեքենան
10 սեպտեմբերի 2026 · 1 րոպե ընթերցում

Ինչպես գրանցել ավտոմեքենան

Քայլ առ քայլ ուղեցույց՝ ինչպես առցանց հերթագրվել հաշվառման-քննական բաժնում՝ տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման ծառայությունների համար։

Ավտոմեքենայի համալրում․ որ գործառույթների համար արժե վճարել
8 սեպտեմբերի 2026 · 2 րոպե ընթերցում

Ավտոմեքենայի համալրում․ որ գործառույթների համար արժե վճարել

Ինչպես համեմատել նույն մոդելի համալրումները և հասկանալ՝ որ սարքավորումներն են ձեզ պետք ամեն օր, իսկ որոնք պարզապես ցանկալի հավելումներ են։

Էլեկտրամոբիլի գույքահարկը 2026-ին․ նոր կարգ, օրինակներ և հաշվիչ
8 սեպտեմբերի 2026 · 3 րոպե ընթերցում

Էլեկտրամոբիլի գույքահարկը 2026-ին․ նոր կարգ, օրինակներ և հաշվիչ

Ինչպես է հաշվարկվում էլեկտրական մեքենայի գույքահարկը Հայաստանում 2026-ին․ հարկվող հզորության նոր բանաձևը, տարիքային նվազեցումը, գործնական օրինակներ և առցանց հաշվիչ։

Էլեկտրամոբիլների քվոտան 2026-ին․ ինչ պետք է իմանա գնորդը
8 սեպտեմբերի 2026 · 2 րոպե ընթերցում

Էլեկտրամոբիլների քվոտան 2026-ին․ ինչ պետք է իմանա գնորդը

2026-ի էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան ավելացել է։ Բացատրում ենք՝ ում է վերաբերում մաքսատուրքի արտոնությունը, ինչու ընդհանուր քվոտան ազատ մնացորդ չէ և ինչ ճշտել մինչև պատվերը։

Նոր մեքենայի երաշխիք և սպասարկում․ ինչ ճշտել մինչև գնումը
8 սեպտեմբերի 2026 · 2 րոպե ընթերցում

Նոր մեքենայի երաշխիք և սպասարկում․ ինչ ճշտել մինչև գնումը

Երաշխիքի ժամկետից մինչև պլանային սպասարկում․ ինչ հարցեր տալ, որպեսզի նոր մեքենայի հետագա օգտագործման պայմաններն ու ծախսերը պարզ լինեն։