Տվյալների ջնջում
Ինչ տվյալներ ենք պահում
Autosalon.am-ը նոր ավտոմեքենաների հարթակ է․ մենք մեքենա չենք վաճառում, այլ Ձեր հայտը փոխանցում ենք գործընկեր ավտոսրահներին։ Ձեր մասին մենք կարող ենք պահել․
- Հայտեր՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստ (եթե նշել եք), ընտրած մեքենան կամ որոնման չափանիշները, մեկնաբանությունը, Ձեր հին մեքենայի տվյալներն ու լուսանկարները (եթե նշել եք), ավտոսրահների առաջարկները, Ձեր ընտրությունը և համաձայնության գրառումները։
- WhatsApp զրույցներ՝ Ձեր WhatsApp համարը, Հենրի խորհրդատուի հետ նամակագրությունը և մեր ուղարկած հաղորդագրությունները։
- Հայտի նախագծեր՝ WhatsApp զրույցում դեռ չհաստատված հայտի պատասխանները (անուն, մեքենա, գույներ, հասանելիություն)։ Չհաստատված նախագիծն ինքնաբերաբար ջնջվում է 30 օր անց։
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տվյալներ և այցի էջը՝ միայն հայտն ուղարկելու պահին։
Ինչպես խնդրել տվյալների ջնջումը
Ջնջման հարցումն ընդունվում է միայն էլ. փոստով․ նամակը կարդում է մեր աշխատակիցը։ WhatsApp զրույցում AI խորհրդատուն տվյալներ ջնջել չի կարող։ Գրեք այն էլ. հասցեից, որով հայտն ուղարկել եք, կամ նամակում նշեք հայտի հեռախոսահամարը, որպեսզի կարողանանք հաստատել, որ հարցումը Ձերն է։
- Էլ. փոստով՝ info@autosalon.am, թեմա՝ «Տվյալների ջնջում»։ Նշեք հայտի համարը (LD-…) և հեռախոսահամարը, եթե գիտեք։
Ինչ ենք անում և որքան ժամանակում
- Հարցումը հաստատում ենք 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Տվյալները ջնջում ենք հարցումից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում և այդ մասին տեղեկացնում ենք պատասխան նամակով։
- Ջնջվում են հայտերը, WhatsApp զրույցները, նախագծերը և Ձեր կոնտակտային տվյալները։ Պահպանվում են միայն այն գրառումները, որոնց պահպանումը պահանջում է ՀՀ օրենսդրությունը (օրինակ՝ համաձայնության փաստը՝ առանց կոնտակտային տվյալների)։
- Եթե Ձեր համաձայնությամբ կոնտակտն արդեն փոխանցվել է ավտոսրահին, հարցումը փոխանցում ենք նաև նրան․ ավտոսրահը Ձեր տվյալները մշակում է որպես առանձին պատասխանատու։
Facebook և Instagram
Եթե Autosalon.am-ին դիմել եք Facebook-ի կամ Instagram-ի միջոցով (Messenger, գովազդային ձև), մենք պահում ենք միայն վերը նշված տվյալները․ Ձեր սոցիալական հաշվի տվյալներին մուտք չունենք։ Ջնջման հարցումը նույն ձևով է՝ էլ. փոստով։
Մանրամասները՝ Գաղտնիության քաղաքականություն։





