Անցնել բովանդակությանը
AUTOSALON.AM

Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 27 օգոստոսի 2026 թ.

1. Ընդհանուր դրույթներ


Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե Autosalon.am կայքը՝այսուհետ՝ «Autosalon.am», «Կայք», ինչպես է հավաքում, մշակում, օգտագործում, պահպանում, փոխանցում և պաշտպանում Կայքի այցելուների և ծառայություններից օգտվողների անձնական տվյալները։


Անձնական տվյալների մշակումը կատարվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ կիրառելի իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

Կայքի համապատասխան ձևի միջոցով հարցում ուղարկելով և համաձայնության դաշտը նշելով՝ օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է սույն Գաղտնիության քաղաքականությանը և համաձայն է իր անձնական տվյալների մշակմանը՝ այստեղ նշված նպատակներով և պայմաններով։


 2. Կարևոր ծանուցում անձնական տվյալների փոխանցման մասին

Autosalon.am-ը ավտոմեքենա վաճառող, վարկ տրամադրող, լիզինգային կամ ապահովագրական կազմակերպություն չէ։ Կայքը հանդիսանում է օգտատիրոջ և համապատասխան ծառայություններ առաջարկող գործընկեր կազմակերպությունների միջև կապ ապահովող հարթակ։

Կախված օգտատիրոջ ընտրած ծառայությունից և տրված համաձայնությունից՝ նրա անձնական տվյալները կարող են փոխանցվել՝

* գործընկեր ավտոսրահներին և ավտոմեքենա ներմուծող կազմակերպություններին,

* բանկերին,

* վարկային կազմակերպություններին,

* լիզինգային կազմակերպություններին,

* ապահովագրական ընկերություններին։

Տվյալները փոխանցվում են ավտոմեքենայի գնման, ներմուծման, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության համապատասխան առաջարկներ ստանալու և ներկայացնելու նպատակով։

Տվյալների փոխանցումը կատարվում է միայն օգտատիրոջ նախապես արտահայտված, հստակ և ապացուցելի համաձայնության հիման վրա։


Autosalon.am-ը չի վաճառում օգտատերերի անձնական տվյալները և չի տրամադրում դրանք որպես առանձին առևտրային ապրանք։ Տվյալները գործընկերներին փոխանցվում են բացառապես օգտատիրոջ համաձայնությամբ և նրա կողմից պահանջված ծառայությունը կազմակերպելու կամ համապատասխան առաջարկ ներկայացնելու նպատակով։


 3. Անձնական տվյալներ մշակողը


Անձնական տվյալները մշակողն է՝

Անվանում՝ «ՎԵԼՏՐՈ» ՍՊԸ ՀՎՀՀ 01102508

Գրանցման հասցե՝ ՀՀ ԵՐԵՎԱՆ, ՆԱՆՍԵՆԻ Փ. Շ 18 Բն. 5

Էլեկտրոնային փոստ՝ info@autosalon.am

Կայք՝ www.autosalon.am


4. Ինչ անձնական տվյալներ կարող ենք հավաքել


Կայքի միջոցով կարող ենք հավաքել հետևյալ անձնական տվյալները՝

* անուն և ազգանուն,

* հեռախոսահամար,

* էլեկտրոնային փոստի հասցե,

* հետաքրքրող կամ ընտրված ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ,

* նախընտրած գինը կամ բյուջեն,

* կանխավճարի և ֆինանսավորման վերաբերյալ նախընտրությունները,

* լիզինգի կամ ապահովագրության վերաբերյալ ընտրությունները,

* օգտատիրոջ հարցման կամ հաղորդակցության ընթացքում տրամադրված այլ տեղեկություններ։

Կայքն այցելելիս կարող են ինքնաշխատ եղանակով հավաքվել նաև որոշ տեխնիկական տվյալներ, այդ թվում՝

* IP հասցե,

* սարքի և դիտարկչի տեսակը,

* օպերացիոն համակարգը,

* այցելության ամսաթիվը և ժամը,

* դիտված էջերը և Կայքում կատարված գործողությունները,

* Կայք մուտք գործելու աղբյուրը,

* cookie ֆայլերի և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով ստացվող տվյալները։

Խնդրում ենք Կայքի ձևերի միջոցով չտրամադրել բանկային քարտի տվյալներ, գաղտնաբառեր կամ այնպիսի անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն Ձեր հարցումը մշակելու համար։


5. Անձնական տվյալների մշակման նպատակները


Autosalon.am-ը կարող է մշակել անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝

* օգտատիրոջ հարցումը ստանալու և մշակելու,

* օգտատիրոջ հետ հեռախոսով, SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով կապ հաստատելու,

* օգտատիրոջ պահանջներին համապատասխան ավտոմեքենայի առաջարկներ գտնելու,

* գործընկեր ավտոսրահների և ներմուծողների հետ հարցումը համակարգելու,

* ավտոմեքենայի ֆինանսավորման, վարկավորման կամ լիզինգի առաջարկներ ստանալու,

* ավտոմեքենայի ապահովագրության առաջարկներ ստանալու,

* օգտատիրոջ համաձայնությամբ հարցումը համապատասխան գործընկերներին փոխանցելու,

* Կայքի աշխատանքը, բովանդակությունը և ծառայությունները բարելավելու,

* այցելությունների և օգտատերերի գործողությունների վերաբերյալ վիճակագրություն կազմելու,

* տեխնիկական խնդիրները հայտնաբերելու և Կայքի անվտանգությունն ապահովելու,

* խարդախությունը կամ Կայքի հնարավոր չարաշահումները կանխելու,

* օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները կատարելու,

* Autosalon.am-ի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Autosalon.am-ը չի կայացնում բացառապես ավտոմատացված որոշումներ, որոնք կարող են օգտատիրոջ համար առաջացնել իրավական կամ համարժեք նշանակալի հետևանքներ։


 6. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը


Անձնական տվյալների մշակման հիմնական իրավական հիմքն օգտատիրոջ համաձայնությունն է։

Համաձայնությունը համարվում է արտահայտված, երբ օգտատերը Կայքի համապատասխան ձևում՝

* լրացնում է իր տվյալները,

* նշում է համապատասխան համաձայնության դաշտը,

* ուղարկում է հարցումը։

Autosalon.am-ը կարող է պահպանել համաձայնությունը հաստատող տեխնիկական տեղեկությունները, այդ թվում՝ համաձայնության ամսաթիվը և ժամը, IP հասցեն, ձևի տեսակը, համաձայնության պահին ցուցադրված տեքստի տարբերակը և օգտատիրոջ ընտրած ծառայությունները։

Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ հետ կանչել իր համաձայնությունը՝ գրելով info@autosalon.amհասցեին։

Համաձայնության հետկանչը չի ազդում մինչ այդ տրված համաձայնության հիման վրա օրինական կերպով իրականացված տվյալների մշակման կամ փոխանցման վրա։


7. Տվյալների փոխանցումն ավտոսրահներին և ներմուծողներին


Ավտոմեքենայի առաջարկ ստանալու նպատակով օգտատիրոջ համաձայնությամբ նրա անձնական տվյալները կարող են փոխանցվել մեկ կամ մի քանի համապատասխան գործընկեր ավտոսրահների կամ ավտոմեքենա ներմուծող կազմակերպությունների։

Եթե հարցումն ուղարկվում է կոնկրետ ավտոսրահի կամ «Հատուկ առաջարկի» էջից, տվյալները կարող են փոխանցվել տվյալ առաջարկը ներկայացնող գործընկերոջը։

Եթե օգտատերը դիմում է ընդհանուր կամ լավագույն առաջարկ ստանալու համար, տվյալները կարող են փոխանցվել Autosalon.am-ի կողմից ընտրված մեկ կամ մի քանի համապատասխան գործընկեր ավտոսրահների կամ ներմուծողների։

Փոխանցվող տվյալները կարող են ներառել՝

* անունը և ազգանունը,

* հեռախոսահամարը,

* էլեկտրոնային փոստի հասցեն,

* հետաքրքրող ավտոմեքենայի տվյալները,

* նախընտրած գինը կամ բյուջեն,

* հարցման կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։

Համաձայնություն տալով՝ օգտատերը թույլատրում է տվյալները ստացած ավտոսրահին կամ ներմուծողին իր հետ ուղղակի կապ հաստատել և համապատասխան առաջարկ ներկայացնել։


8. Տվյալների փոխանցումը բանկերին և լիզինգային կազմակերպություններին

Եթե օգտատերը համաձայնություն է տալիս ֆինանսավորման առաջարկ ստանալու համար, Autosalon.am-ը կարող է նրա տվյալները փոխանցել մեկ կամ մի քանի համապատասխան բանկերի, վարկային կամ լիզինգային կազմակերպությունների։

Տվյալները կարող են փոխանցվել՝

* ավտոմեքենայի վարկավորման պայմաններ առաջարկելու,

* լիզինգային առաջարկ ներկայացնելու,

* հնարավոր ամսական վճարի կամ կանխավճարի վերաբերյալ նախնական խորհրդատվություն տրամադրելու,

* օգտատիրոջ հետ կապ հաստատելու նպատակով։

Autosalon.am-ի կողմից տվյալների փոխանցումը չի նշանակում, որ վարկը կամ լիզինգը հաստատված է։

Վարկավորման կամ լիզինգի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է համապատասխան ֆինանսական կազմակերպությունը՝ իր ներքին ընթացակարգերի և օրենսդրության պահանջների համաձայն։

Բանկը, վարկային կամ լիզինգային կազմակերպությունը կարող է լրացուցիչ տվյալներ կամ փաստաթղթեր պահանջել անմիջապես օգտատիրոջից։ Autosalon.am-ը պատասխանատվություն չի կրում ֆինանսական կազմակերպության կողմից ընդունված որոշման կամ առաջարկված պայմանների համար։

Եթե օգտատերը առանձին համաձայնություն չի տվել ֆինանսավորման առաջարկներ ստանալու համար, Autosalon.am-ը նրա տվյալները չի փոխանցի բանկերին, վարկային կամ լիզինգային կազմակերպություններին։


 9. Տվյալների փոխանցումն ապահովագրական ընկերություններին


Եթե օգտատերը համաձայնություն է տալիս ապահովագրական առաջարկ ստանալու համար, Autosalon.am-ը կարող է նրա տվյալները փոխանցել մեկ կամ մի քանի համապատասխան ապահովագրական ընկերությունների։

Տվյալները կարող են փոխանցվել՝

* ԱՊՊԱ առաջարկ ներկայացնելու,

* ԿԱՍԿՈ առաջարկ ներկայացնելու,

* այլ համապատասխան ապահովագրական ծառայության պայմաններ ներկայացնելու,

* օգտատիրոջ հետ ուղղակի կապ հաստատելու նպատակով։

Ապահովագրության վերջնական պայմանները, արժեքը և ապահովագրական ծածկույթը սահմանվում են համապատասխան ապահովագրական ընկերության կողմից։

Եթե օգտատերը առանձին համաձայնություն չի տվել ապահովագրական առաջարկներ ստանալու համար, Autosalon.am-ը նրա տվյալները չի փոխանցի ապահովագրական ընկերություններին։


10. Գործընկերների կողմից օգտատիրոջ հետ կապ հաստատելը

Համապատասխան համաձայնություն տալով՝ օգտատերը թույլատրում է տվյալները ստացած գործընկեր կազմակերպություններին իր հետ կապ հաստատել՝

* հեռախոսազանգի,

* SMS հաղորդագրության,

* էլեկտրոնային փոստի,

* օգտատիրոջ տրամադրած այլ հաղորդակցման միջոցի միջոցով։

Գործընկերները կարող են կապ հաստատել բացառապես այն ավտոմեքենայի, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության առաջարկի վերաբերյալ, որի համար օգտատերը հարցում է ներկայացրել կամ համաձայնություն տվել։

Տվյալները ստանալուց հետո գործընկեր կազմակերպությունը կարող է հանդես գալ որպես անձնական տվյալների առանձին մշակող և տվյալները մշակել իր գաղտնիության քաղաքականության ու կիրառելի օրենսդրության համաձայն։


 11. Անձնական տվյալները չեն վաճառվում


Autosalon.am-ը չի վաճառում, չի աճուրդի հանում և չի տրամադրում անձնական տվյալներն անորոշ շրջանակի անձանց։

Autosalon.am-ի և գործընկեր կազմակերպությունների միջև առևտրային կամ պայմանագրային հարաբերությունների առկայությունը չի փոխում տվյալների փոխանցման նպատակը։

Օգտատիրոջ տվյալները գործընկերներին փոխանցվում են միայն՝

* օգտատիրոջ համաձայնության առկայության դեպքում,

* օգտատիրոջ հարցումը կատարելու համար,

* համապատասխան ավտոմեքենայի, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության առաջարկ ներկայացնելու նպատակով,

* հարցման կատարման համար անհրաժեշտ նվազագույն ծավալով։

Տվյալների փոխանցմամբ դրանց նկատմամբ սեփականության իրավունք չի փոխանցվում որևէ կազմակերպության։


 12. Ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ

Կայքի և ծառայությունների աշխատանքն ապահովելու համար տվյալների սահմանափակ հասանելիություն կարող են ունենալ նաև՝

* կայքի հոսթինգի ծառայություն մատուցողները,

* տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք կամ կազմակերպությունները,

* էլեկտրոնային փոստի և հաղորդակցման ծառայություններ մատուցողները,

* վերլուծական գործիքների մատակարարները,

* տեղեկատվական անվտանգության ծառայություններ մատուցողները,

* իրավաբանական կամ հաշվապահական ծառայություններ մատուցողները։

Նման ծառայություններ մատուցողները կարող են տվյալները մշակել միայն իրենց հանձնարարված ծառայությունների շրջանակում և պարտավոր են ապահովել դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը։

Անձնական տվյալները կարող են տրամադրվել պետական կամ իրավապահ մարմիններին միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։


 13. Տվյալների փոխանցումն այլ երկրներ

Կայքի աշխատանքի համար օգտագործվող որոշ տեխնիկական, հոսթինգային, էլեկտրոնային փոստի կամ վերլուծական ծառայությունների ենթակառուցվածքները կարող են գտնվել Հայաստանի Հանրապետությունից դուրս։

Նման դեպքերում տվյալների փոխանցումը կատարվում է կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան և տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ու երաշխիքների առկայությամբ։


 14. Cookie ֆայլեր և վերլուծական գործիքներ

Autosalon.am-ը կարող է օգտագործել cookie ֆայլեր և նմանատիպ տեխնոլոգիաներ՝

* Կայքի հիմնական գործառույթներն ապահովելու,

* օգտատիրոջ ընտրությունները հիշելու,

* այցելությունների վիճակագրություն կազմելու,

* Կայքի աշխատանքն ու հարմարավետությունը բարելավելու,

* տեխնիկական խնդիրները հայտնաբերելու համար։

Կայքի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ cookie ֆայլերը կարող են կիրառվել ինքնաշխատ եղանակով։ Վերլուծական cookie ֆայլերը կիրառվում են օգտատիրոջ համաձայնության հիման վրա։

Օգտատերը կարող է կառավարել կամ անջատել cookie ֆայլերը Կայքի համաձայնությունների կառավարման գործիքի կամ իր դիտարկչի կարգավորումների միջոցով։

Cookie ֆայլերի որոշ տեսակների անջատումը կարող է ազդել Կայքի առանձին գործառույթների աշխատանքի վրա։


 15. Անձնական տվյալների պահպանման ժամկետները

Օգտատիրոջ հարցումների և դրանց հետ կապված հաղորդակցության տվյալները պահպանվում են հարցումը մշակելու և հետագա սպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ ժամկետով, սակայն վերջին հաղորդակցությունից հետո՝ ոչ ավելի, քան 24 ամիս, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ անհրաժեշտ չէ իրավական պահանջների պաշտպանության համար։

Տեխնիկական գրանցամատյանների տվյալները կարող են պահպանվել մինչև 12 ամիս։

Պահուստային պատճեններում տվյալները կարող են պահպանվել մինչև 90 օր, որից հետո դրանք ջնջվում կամ վերագրվում են համակարգի բնականոն թարմացման ընթացքում։

Սահմանված նպատակների համար այլևս անհրաժեշտ չլինելու դեպքում տվյալները ջնջվում, ոչնչացվում կամ ապանձնավորվում են։


 16. Անձնական տվյալների անվտանգությունը

Autosalon.am-ը կիրառում է անհրաժեշտ և ողջամիտ տեխնիկական ու կազմակերպչական միջոցներ՝ անձնական տվյալները պաշտպանելու պատահական կորստից, ապօրինի հասանելիությունից, փոփոխումից, օգտագործումից, բացահայտումից, տարածումից կամ ոչնչացումից։

Տվյալների հասանելիությունը տրամադրվում է միայն այն աշխատակիցներին, գործընկերներին և ծառայություններ մատուցողներին, որոնց դա անհրաժեշտ է համապատասխան գործառույթն իրականացնելու համար։

Միաժամանակ ինտերնետի միջոցով տվյալների փոխանցման որևէ եղանակ չի կարող համարվել բացարձակապես անվտանգ, և Autosalon.am-ը չի կարող երաշխավորել իր ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող ռիսկերի լիակատար բացառումը։


 17. Օգտատիրոջ իրավունքները


Օգտատերն իրավունք ունի՝

* տեղեկություն ստանալու իր անձնական տվյալների մշակման մասին,

* ծանոթանալու Autosalon.am-ի կողմից մշակվող իր տվյալներին,

* տեղեկություն ստանալու, թե իր տվյալները որ կազմակերպություններին և երբ են փոխանցվել,

* պահանջելու ոչ ճշգրիտ կամ հնացած տվյալների ուղղում կամ թարմացում,

* պահանջելու տվյալների մշակման սահմանափակում կամ ուղեփակում,

* պահանջելու տվյալների ոչնչացում, եթե դրանք այլևս անհրաժեշտ չեն կամ մշակվում են առանց իրավական հիմքի,

* հետ կանչելու նախկինում տրված համաձայնությունը,

* բողոքարկելու տվյալների մշակման հետ կապված գործողությունները կամ անգործությունը։

Իր իրավունքներն իրականացնելու համար օգտատերը կարող է դիմել info@autosalon.amհասցեով։

Օգտատիրոջ տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով Autosalon.am-ը կարող է պահանջել ինքնությունը հաստատելու համար անհրաժեշտ ողջամիտ տեղեկություններ։

Համաձայնության հետկանչի դեպքում Autosalon.am-ը դադարեցնում է տվյալների հետագա փոխանցումը և կիրառելի օրենսդրության շրջանակում տվյալները ստացած համապատասխան գործընկերներին տեղեկացնում է համաձայնության հետկանչի մասին։

Եթե օգտատերը կարծում է, որ իր անձնական տվյալների մշակմամբ խախտվել են իր իրավունքները, նա կարող է դիմել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին կամ դատարան։


 18. Անչափահասների անձնական տվյալները

Կայքի միջոցով ավտոմեքենայի, ֆինանսավորման, լիզինգի կամ ապահովագրության առաջարկ ստանալու ձևերը նախատեսված են 18 տարին լրացած անձանց համար։

Անչափահասը կարող է տվյալներ տրամադրել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ և համաձայնությամբ։

Եթե պարզվի, որ անչափահասի տվյալները հավաքվել են առանց անհրաժեշտ համաձայնության, դրանք կջնջվեն ողջամիտ ժամկետում։


19. Երրորդ կողմերի կայքեր


Կայքը կարող է պարունակել գործընկերների կամ այլ երրորդ անձանց կայքերի հղումներ։

Autosalon.am-ը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմերի կայքերի բովանդակության, անվտանգության կամ գաղտնիության քաղաքականությունների համար։

Խորհուրդ ենք տալիս երրորդ կողմի կայք այցելելուց կամ տվյալներ տրամադրելուց առաջ ծանոթանալ տվյալ կայքի գաղտնիության պայմաններին։


20. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները

Autosalon.am-ը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ Կայքի գործառույթների, ծառայությունների կամ օրենսդրական պահանջների փոփոխությանը համապատասխան։

Թարմացված տարբերակը կհրապարակվի այս էջում՝ նշելով վերջին թարմացման ամսաթիվը։

Էական փոփոխությունների դեպքում Կայքում կարող է հրապարակվել լրացուցիչ ծանուցում կամ օգտատիրոջից կարող է պահանջվել նոր համաձայնություն։


21. Կապ մեզ հետ

Սույն Գաղտնիության քաղաքականության կամ անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի, պահանջների կամ բողոքների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

Էլեկտրոնային փոստ՝ info@autosalon.am

Կայք՝ www.autosalon.am

Ի՞նչ է Trade-In-ը և ինչպես է այն աշխատում
17 սեպտեմբերի 2026 · 1 րոպե ընթերցում

Ի՞նչ է Trade-In-ը և ինչպես է այն աշխատում

Trade-In-ը հարմար ծառայություն է, որը թույլ է տալիս հին ավտոմեքենան հանձնել ավտոսրահին և դրա արժեքը օգտագործել նոր կամ այլ մեքենա գնելու համար։

Ինչպես գրանցել ավտոմեքենան
10 սեպտեմբերի 2026 · 1 րոպե ընթերցում

Ինչպես գրանցել ավտոմեքենան

Քայլ առ քայլ ուղեցույց՝ ինչպես առցանց հերթագրվել հաշվառման-քննական բաժնում՝ տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման ծառայությունների համար։

Ավտոմեքենայի համալրում․ որ գործառույթների համար արժե վճարել
8 սեպտեմբերի 2026 · 2 րոպե ընթերցում

Ավտոմեքենայի համալրում․ որ գործառույթների համար արժե վճարել

Ինչպես համեմատել նույն մոդելի համալրումները և հասկանալ՝ որ սարքավորումներն են ձեզ պետք ամեն օր, իսկ որոնք պարզապես ցանկալի հավելումներ են։

Էլեկտրամոբիլի գույքահարկը 2026-ին․ նոր կարգ, օրինակներ և հաշվիչ
8 սեպտեմբերի 2026 · 3 րոպե ընթերցում

Էլեկտրամոբիլի գույքահարկը 2026-ին․ նոր կարգ, օրինակներ և հաշվիչ

Ինչպես է հաշվարկվում էլեկտրական մեքենայի գույքահարկը Հայաստանում 2026-ին․ հարկվող հզորության նոր բանաձևը, տարիքային նվազեցումը, գործնական օրինակներ և առցանց հաշվիչ։

Էլեկտրամոբիլների քվոտան 2026-ին․ ինչ պետք է իմանա գնորդը
8 սեպտեմբերի 2026 · 2 րոպե ընթերցում

Էլեկտրամոբիլների քվոտան 2026-ին․ ինչ պետք է իմանա գնորդը

2026-ի էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան ավելացել է։ Բացատրում ենք՝ ում է վերաբերում մաքսատուրքի արտոնությունը, ինչու ընդհանուր քվոտան ազատ մնացորդ չէ և ինչ ճշտել մինչև պատվերը։

Նոր մեքենայի երաշխիք և սպասարկում․ ինչ ճշտել մինչև գնումը
8 սեպտեմբերի 2026 · 2 րոպե ընթերցում

Նոր մեքենայի երաշխիք և սպասարկում․ ինչ ճշտել մինչև գնումը

Երաշխիքի ժամկետից մինչև պլանային սպասարկում․ ինչ հարցեր տալ, որպեսզի նոր մեքենայի հետագա օգտագործման պայմաններն ու ծախսերը պարզ լինեն։