10 սեպտեմբերի 2026 · Autosalon.am · 1 րոպե ընթերցում
Ինչպես գրանցել ավտոմեքենան
Քայլ առ քայլ ուղեցույց՝ ինչպես առցանց հերթագրվել հաշվառման-քննական բաժնում՝ տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման ծառայությունների համար։
- ավտոմեքենայի գրանցում
- մեքենայի գրանցում
- մեքենայի հաշվառում
- ավտոմեքենայի փաստաթղթեր
- համարանիշ
- տեխնիկական անձնագիր
- մեքենա Հայաստան
- մեքենայի գնում
- նոր ավտոմեքենա
- Autosalon.am
- Հայաստան
- Երևան

Տրանսպորտային միջոցի գրանցման, հաշվառման առնչվող ծառայությունից օգտվելու համար պետք է նախապես հերթագրվել հաշվառման-քննական բաժնում՝ ՀՔԲ-ում.
1. Բացեք կայքը Մուտք գործեք roadpolice.am կայք և ընտրեք «ՀՔԲ» բաժինը։
1. Բացեք կայքը Մուտք գործեք roadpolice.am կայք և ընտրեք «ՀՔԲ» բաժինը։

2. Մուտք գործեք համակարգ
Ընտրեք ֆիզիկական անձանց համար նախատեսված մուտքը։ Լրացրեք հանրային ծառայությունների համարանիշը (սոց․ քարտ), հեռախոսահամարը, անցեք անվտանգության ստուգումը և սեղմեք «Մուտք»։

3. Ընտրեք ծառայությունը և ՀՔԲ-ն
Ընտրեք անհրաժեշտ ծառայությունը, այնուհետև՝ ձեզ հարմար հաշվառման-քննական բաժինը։ Նշեք այցի նախընտրելի օրը և հասանելի ժամը։
Ցանկության դեպքում կարող եք ավելացնել էլեկտրոնային փոստի հասցե՝ հերթագրման մասին ծանուցումներ ստանալու համար։ Վերջում սեղմեք «Ամրագրել հերթը»։

4. Պահպանեք ակտիվացման կոդը
Հաջող ամրագրումից հետո համակարգը ցույց կտա ակտիվացման կոդը, ընտրված ծառայությունը, ՀՔԲ-ի հասցեն, ինչպես նաև այցի օրը և ժամը։

Ակտիվացման կոդը կստանաք SMS հաղորդագրության և էլ․ փոստի միջոցով։ Պահպանեք ակտիվացման կոդը։ Կտրոնը կարող եք ակտիվացնել հերթագրման նշված ժամից ոչ շուտ, քան 15 րոպե առաջ։
Զննման համար խորհուրդ է տրվում մոտենալ նշված ժամից շուտ՝ զննման կայանում հնարավոր հերթի պատճառով ձեր հերթը բաց չթողնելու համար։
Եթե այցը չեք կարող կատարել, հերթագրման էջից կարող եք չեղարկել այն։